Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հարավում գրանցվել է կրակի մի քանի նոր բռնկում, որոնք արագ վերածվում են մեծ հրդեհի, որն ընդգրկում է ավելի քան կես միլիոն հեկտար անտառային տարածք:
Օդերևութաբանները 36 ժամվա ընթացքում կանխատեսում են ուժեղ քամիներ, որոնք շատ արագ կտարածեն ու կփոխեն կրակի ուղղությունը:
Իշխանությունները անմիջապես հրաման են տվել անհապաղ տարհանել աղետի գոտու բոլոր բնակիչներին: Դա վերաբերում է նաև հարևան Վիկտորիա նահանգին:
Տարբեր երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Նոր Զելանդիայից և Կանադայից, հարյուրավոր հրշեջներ ու փրկարարներ են ժամանել ավստրալացի գործընկերներին օգնելու համար: Նրանց մեծ մասը կամավորներ են: