Աբխազիայի ղեկավար Ռաուլ Խաջիմբան, որը հրաժարվեց հրաժարական տալ, հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչների հետ: Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ մնալու են Աբխազիայի նախագահի նստավայրի մոտ այնքան ժամանակ, քանի դեռ որոշում չի կայացվել պետության ղեկավարի նոր ընտրության վերաբերյալ, ուրբաթ ՏԱՍՍ-ին հաղորդել է հանրահավաքի կազմակերպիչներից Ախրա Ավիձբան: Նա ասել է, որ ցուցարարները դեմ են հակամարտության լուծման ուժային միջոցին: Նրանք պահանջում են, որ նախագահը գործի ըստ երկրի սահմանադրության՝ կապված նաև ընտրությունների հետ:
Ավելի վաղ հայտնել էին, որ ցուցարարները ներխուժել էին Աբխազիայի նախագահի նստավայր, կոտրել դուռը և մի քանի պատուհան: Հարձակմանը մասնակցել է մոտ 100 մարդ, սակայն անվտանգության ուժերին հաջողվել է նրանց դուրս հանել շենքից: