Սիդնեյում հազարավոր մարդիկ են մասնակցել երկրում բռնկված անտառային հրդեհների պատճառով սկսված բողոքի ակցիային: Ցույցերը կազմակերպել են ուսանող ակտիվիստներն ու Extinction Rebellion («Ապստամբություն ընդդեմ բնաջնջման») շարժումը:
Համաձայն 9News տեղական հեռուստաալիքի` ակցիայի մասնակիցները պահանջել են Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի հրաժարականը, քանի որ կարծում են, որ նա պատշաճ ուշադրություն չի դարձրել կլիմայի խնդիրներին և չի կարողանում դուրս գալ երկրում ստեղծված իրավիճակից:
Բողոքի ցույցեր են տեղի ունենում նաև Ավստրալիայի այլ քաղաքներում: