Միացյալ Նահանգները դարձել է անկանխատեսելի գործընկեր միջազգային ասպարեզում, ասել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը՝ որպես կառավարության նոր ղեկավար ելույթ ունենալով երկրի խորհրդարանի ստորին պալատում:
Մեկնաբանները Ավստրիայի վարչապետի հայտարարությունները կապել են նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Եվրոպայի քննադատության հետ: Հունվարի 9-ին Օհայոյում կայացած հանդիպման ժամանակ Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ Միացյալ Նահանգները պաշտպանում է Եվրոպան Ռուսաստանից, մինչդեռ Վաշինգտոնի եվրոպական գործընկերները ոչ միշտ են դա գնահատում:
Սեբաստիան Կուրցն անդրադարձել է նաև Ռուսաստան-Եվրոպա հարաբերություններին և ափսոսանք հայտնել նրանց միջև շարունակվող լարվածության համար: Եվրամիությունը նա համարել է «անհավանական հաջող նախագիծ», որը, սակայն, միջազգային հարցերում «երբեմն մի փոքր դանդաղ է գործում»