Բելգիայի և Նիդեռլանդների սահմանից ոչ հեռու գտնվող՝ Գերմանիայի Ախեն առողջարանային քաղաքում հայտնաբերվել են երկու կնոջ և մեկ տղամարդու խեղված մարմիններ:
Սպանությունը կատարվել է երկհարկանի մասնավոր առանձնատանը: Զոհերը 45 և 60 տարեկան կանայք են և 43 տարեկան մի տղամարդ: Ոստիկանի խոսքով՝ նրանք բոլորը Գերմանիայի քաղաքացիներ էին: Ըստ իրավաբանների՝ հանցագործությունը կատարվել է կացնով: Դիահերձումը կօգնի պարզել մահվան պատճառները:
Գերմանիայի արևմուտքում էլ ոստիկաններին հաջողվել է կանխել հնարավոր ահաբեկչությունը: Գելզենկիրխեն քաղաքում ազգությամբ թուրք քաղաքացին «ալլահ աքբար» գոռալով փորձել է դանակը ձեռքին մտնել ոստիկանության բաժանմունք, բայց իրավապահները վերացրել են հանցագործին, որն արդեն մի քանի դատվածություն է ունեցել բռնարարքների համար: