Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ալ-Քուդս հատուկջոկատայինների սպանված հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին կփոխարինի բրիգադային գեներալ Իսմայիլ Քահանին:
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, որին ուղղակի ենթարկվում է Պահապանների կորպուսը, հայտարարել է, որ Քահանին Իրանի ամենաառաջատար հրամանատարներից մեկն է: «Ալ-Քուդսը» նրա ենթակայության տակ կլինի նույնը, ինչ Սոլեյմանիի օրոք: