Վլադիվոստոկում մոտ 30 ձկնորսի մեքենաները հայտնվել են սառույցի մեջ. մի մասը՝ գրեթե ամբողջությամբ, մյուսները՝ կիսով չափ կամ մինչև անիվները: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:
Վթարային վիճակի պատճառը ձկնորսների կողմից արգելքն անտեսելն է: Նրանք մեքենաները կայանել են ոչ թե ափին, այլ սառույցի վրա: Առավոտյան արևը տաքացրել է սառույցը, որը ճաքել է նաև մեքենաների ծանրությունից: Արդյունքում կողք կողքի կանգնած մեքենաները հայտնվել են ջրի մեջ: Դրանց սեփականատերերից մի քանիսին հաջողվել է ինքնուրույն ափ դուրս գալ, մյուսները տեխնիկայի օգնության կարիք են ունեցել:
