Կիրակի Ուկրաինան և երկրի ռուսամետ անջատողականները երկու տարվա ընթացքում առաջին անգամ փոխանակեցին բանտարկյալներին: Կիևը և Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների զինված խմբավորումները միմյանց են հանձնել տասնյակ մարդկանց, այդ թվում՝ «Բերկուտ» հատուկ նշանակության ստորաբաժանման անդամներին, որոնք մեղադրվում են 2014-ի փետրվարին Մայդանում մարդկանց վրա կրակելու համար:
Կիևը նախատեսել էր 87 մարդ հանձնել և ստանալ 55-ին: Արդյունքում՝ ավելի շատ փոխանակումներ են եղել՝ 124:76 հարաբերակցությամբ, հայտնում են ռուսական գործակալությունները՝ վկայակոչելով ռուսամետ անջատողականներին: