Երկուշաբթի` նոր տարվա նախօրեին, սկսվել է Գերմանիայի ազգային ավիաընկերության` Lufthansa Germanwings-ի դուստր ձեռնարկության թռիչքները սպասարկող անձնակազմի գործադուլը:
Աշխատողները պահանջում են աշխատավարձերի բարձրացում: «Լյուֆթանզայի» ղեկավարության հետ բանակցությունները շարունակվում են արդեն մի քանի ամիս, արհմիությունը դեռևս աշնանը նախազգուշական ակցիա էր անցկացրել:
Այս գործադուլն անցկացվում է Գերմանիայի մի շարք խոշոր օդանավակայաններում, ինչի հետևանքով չեղյալ կհայտարարվի գրեթե 200 չվերթ: