Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հումորով է ընդունել մայրաքաղաքի գլխավոր տոնածառի վերաբերյալ քննադատությունները: Հարցին, թե ինչու են մայրաքաղաքի գլխավոր տոնածառի ճյուղերը սակավ, խորհուրդ է տվել մտածել հաճույք ստանալու մասին, պետք չէ կենտրոնանալ տոնածառի երկարության ու լայնության վրա: Հիշեցնենք՝ 2019-ին Թբիլիսիի քաղաքապետարանը տենդերով գնեց տոնածառը, որի արժեքը կազմում է շուրջ 1 մլն լարի և այն 1 տարվա երաշխիք ունի:
