Նոր տարվա նախօրեին Վրաստանի ֆինանսների նախարարությունը TV Pirveli, Kavkasia և Rustavi 2 հեռուստաընկերություններին կանգնեցրել է փաստի առաջ, ինկասո է դրել նրանց հաշիվների վրա: Դեռևս օգոստոսին պարզվել է, որ բարձր եկամուտ ունեցող այդ հեռուստաընկերությունները միլիոնավոր լարիի պարտք ունեն: Այդ ժամանակ ֆինանսների նախարարությունը հեռուստաընկերություններին առաջարկել էր համաձայնեցնել պարտքը մարելու գրաֆիկը, ինչն անտեսվել է: Այդ հեռուստաընկերություններին պարտքերը վճարելու համար մեկ օր է տրվել: