86 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Սովրեմեննիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Գալինա Վոլչեկը։ Նրան հողին կհանձնեն Մոսկվայի Նովոդևիչիե գերեզմանատանը, որտեղ հանգչում են Ռուսաստանի պատմության բազմաթիվ նշանավոր դեմքեր:
Վոլչեկի ստեղծագործական կյանքը սկսվել է «Սովրեմեննիկ» թատրոնում, որը նա հիմնել է 1956-ին ՝ Օլեգ Եֆրեմովի, Լիլիա Տոլմաչևայի, Եվգենի Եվստիգնեևի, Իգոր Կվաշայի և Օլեգ Տաբակովի հետ, բոլորը Նեմիրովիչ-Դանչենկոյի դպրոց-ստուդիայի շրջանավարտներ էին:
1972-ից Վոլչեկը «Սովրեմեննիկի» գլխավոր տնօրենն էր, իսկ 1989-ից ՝ գեղարվեստական ղեկավարը: Ռեժիսորը բեմադրել է ավելի քան 30 ներկայացում: