Ճապոնիայի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ի կատար է ածվել է օտարերկրացու մահապատիժ: Այս մասին հաղորդել է ճապոնական մամուլը՝ հղում անելով երկրի արդարադատության նախարարությանը:
Մեղադրյալը ճապոնացի ընտանիքի չորս անդամի սպանության համար դատապարտված Չինաստանի քաղաքացի է: Հանցագործությունը կատարել է երկու հանցակիցների հետ 2003-ին: Երկուսին հաջողվել էր փախչել Չինաստան, բայց նրանք ձերբակալվել էին հայրենիքում:
2005-ին Չինաստանում նրանցից մեկը մահապատժի էր ենթարկվել, մյուսը՝ դատապարտվել ցմահ ազատազրկման:
Ճապոնիայում մահապատիժը ի կատար է ածվում կախաղան բարձրացնելով: