Ուրբաթ ժամանակավորապես դադարեցվել էր նավարկությունը Բոսֆորի նեղուցի երկու ուղղություններով, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով թուրքական TRT հեռուստաալիքը: Սև և Էգեյան ծովերը միացնող նեղուցը փակվել էր այն բանից հետո, երբ Լիբերիայի դրոշով շարժվող 190 մ երկարությամբ բեռնանավը Ստամբուլի ափերի մոտ խրվել էր ծանծաղուտում: Նավը շարժվել էր Օդեսայից, վերջնակետը Ստամբուլն էր: Զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ չկան: Ըստ վարկածներից մեկի՝ լիբերիական նավը կորցրել է կառավարումը, քննությունը պարզում է մանրամասները: Նավը դուրս է բերվել ծանծաղուտից և շարժվում է Ստամբուլի ուղղությամբ: