Ուկրաինայի պետական ավիացիայի վարչությունը առաջին տուգանքն է նշանակել Ղրիմի վրայով թռչելու համար: Պատիժը կիրառվել է ղազախական Euro-Asia Air ավիաընկերության նկատմամբ, որի ինքնաթիռը Ղրիմի վրայով թռիչք է իրականացրել օգոստոսի 8-ին, հայտնել է РИА Новости-ն ՝ հղում անելով Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայությանը:
Ղազախական ավիաուղիներն ընդունել է իր մեղքը և հոժարակամ վճարել տուգանքը:
Ուկրաինան Ղրիմի հետ օդային, երկաթուղային և ավտոբուսային կապերը պաշտոնապես դադարեցրել է 2015-ի հոկտեմբերի 25-ից: