Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաղթանակ է տարել «Լիկուդ» կուսակցության ներքին ընտրություններում:
«Ես առաջիկա համապետական ընտրություններին «Լիկուդի» մեծ հաղթանակ եմ խոստանում և կշարունակեմ առաջնորդել Իսրայել պետությունը դեպի աննախադեպ ձեռքբերումներ»,- Իսրայելի վարչապետը գրել է թվիթերյան իր էջում: