• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Տնտեսությունը, պետականությունը խոշտանգածները բողոքում են խոշտանգումներից. Վարդապետյան Բաց հարթակ․ Տնտեսությունը, պետականությունը... 20:36
ԱՄՆ-ը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նոր հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ. «Հարևաններ» ԱՄՆ-ը պատրաստ է անհրաժեշտության... 20:22
ԵՄ-ն՝ պատրվակ, ՌԴ-ն ձգտում է պահպանել ՀՀ կախվածությունը ԵՄ-ն՝ պատրվակ, ՌԴ-ն ձգտում... 20:09
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 22:0626 Դեկ, 2019

Գործարար համայնքը համարում ենք մեր կառավարության թիվ մեկ դաշնակիցը. Փաշինյան

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպվել է ընդունելություն: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին` գալիք տոների առթիվ:

Շնորհավորական խոսքում վարչապետն անդրադարձել է անցնող 2019 թվականի տնտեսական տարվա արդյունքներին և 2020 թվականից ակնկալիքներին:

Դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Գործարար համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Կառավարության հարգելի՛ անդամներ,

Այսօրվա Ամանորյա մեր հանդիպումը ես ուզում եմ սկսել, եթե կարելի է այսպես ասել, ընդդիմադիր հարձակումից: Իսկ ի՞նչ եղավ, կամ՝ եղա՞վ, արդյոք, տնտեսական հեղափոխությունը, որի մասին ես խոսում էի այս տարվա մեկնարկին: 11 ամիսների արդյունքներով՝ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 7,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, և մենք ամենապահպանողական սցենարով 7 տոկոսից ավելի տնտեսական աճ կունենանք:

Սա թիվ մեկ ցուցանիշն է մեր տարածաշրջանում, ընդ որում, տարածաշրջան ասելով, նկատի ունեմ ոչ միայն Հարավային Կովկասը, այլև ավելի լայն տարածաշրջանը: Սա թիվ մեկ ցուցանիշն է Եվրասիական տնտեսական միությունում՝ ակնհայտ առավելությամբ, և սա թիվ մեկ ցուցանիշն է ԱՊՀ-ում:

Այս տարվա առաջին եռամսյակին մենք տնտեսական աճի ցուցանիշներով առաջինն էինք Եվրոպայում, մեծ հավանականությամբ՝ մենք առաջիններից մեկը կլինենք Եվրոպայում և, վստահաբար, 2019 թվականին արձանագրված տնտեսական աճի ցուցանիշներով եթե ոչ առաջին տասնյակի, ապա առաջին 15 երկրների մեջ կլինենք աշխարհի մակարդակով:

Բայց ի՞նչի համար եմ այս ամենը ասում: Այս ամենն ասում եմ՝ ձեզ բոլորիդ շնորհակալություն հայտնելու այս արդյունքներն արձանագրելու համար, որովհետև սովորաբար տնտեսական աճի լավ ցուցանիշներով պարծենում են կառավարությունները, բայց ճշմարտությունը մեկն է, որ այդ ցուցանիշները ստեղծում են, կերտում են գործարար համայնքի ներկայացուցիչները: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ մեր երկրի համար այսպիսի բարձր նշաձող սահմանելու համար և ուզում եմ հույս հայտնել, որ այս տարի ձեր արձանագրած հաջողությունները 2020 թվականին ավելի կոգերևորեն և նոր ցուցանիշների կբարձրացնեն մեր երկիրը, մեր երկրի տնտեսությունը:

Հարց. իսկ, արդյո՞ք, կառավարությունն ընդհանրապես որևէ դերակատարում ունի այս ցուցանիշների ստեղծման գործում: Այո, բավականին համեստ, բայց կարևոր դերակատարում: Առաջինը՝ ապահովել օրինականությունը երկրում, երկրորդը՝ ապահովել հավասար հնարավորությունները և երրորդը՝ ապահովել պետական մարմինների հավասար հարաբերությունները բոլոր գործարարների, բոլոր ընկերությունների հետ:
Ցավոք, չեմ կարող պնդել, որ մենք 100 տոկոսով այս պայմաններն ի կատար ենք ածել, բայց մեր տնտեսական ցուցանիշները վկայում են, որ մենք այս առումով որոշակի քայլեր արել ենք: Եվ ես ուզում եմ ևս մեկ անգամ ձեր առաջ արձանագրել Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական կամքը՝ այդ ճանապարհին առաջ շարժվել վստահ, հստակ քայլերով:

Կարծում եմ, որ մի բան կարող եմ վստահաբար պնդել. 2019-ի արդյունքներով ՀՀ-ում չկա մի գործարար, չկա մի ընկերություն, որը հնարավորություն կունենա պնդել, թե Հայաստանի կառավարությունն իր նկատմամբ ցուցաբերել է խտրական վերաբերմունք: Եթե Հայաստանի Հանրապետությունում որևէ ընկերություն արժանացել է խտրական վերաբերմունքի՝ դա նշանակում է առնվազն մեկ բան. դա նշանակում է, որ ես և կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները դրա մասին տեղյակ չենք և այն պահին, երբ կտեղեկանանք՝ այդպիսի վերաբերմունք ցուցաբերած պաշտոնյաները կարժանան ամենախիստ պատժի:

Նախկինում էլ ասել, եմ, որ տնտեսական հեղափոխություն իրականացնողի դերում պատկերացնում ենք մեր գործարար համայնքին և գործարար համայնքը մենք համարում ենք մեր կառավարության թիվ մեկ դաշնակիցը Հայաստանի զարգացման գործում բոլոր առումներով՝ տնտեսական զարգացման, քաղաքական զարգացման, անվտանգության զարգացման:

Մենք այս տարի պարծենում ենք ՀՀ-ում աննախադեպ ծավալի ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելու համար: Եվ ուզում եմ արձանագրել, որ մենք այդ հնարավորությունն ունեցել ենք ձեր վճարած հարկերի շնորհիվ: Մենք հաջորդ տարի այդ ամբիցիաների, ինչպես նաև կապիտալ ներդրումների առումով ավելի բարձր նշաձող ենք սահմանել, չնայած՝ այդ ոլորտում թերակատարման խնդիր ունենք, և այդ նշաձողը սահմանել ենք՝ վստահություն ունենալով ձեր վրա, վստահություն ունենալով, որ Հայաստանի գործարար համայնքը, գործարարությամբ զբաղվող մարդիկ բացառիկ տաղանդավոր են և 2020-ին նրանք վստահաբար ավելի մեծ արդյունքներ կգեներացնեն իրենց ընկերություններում՝ ավելի մեծ արդյունքներ գեներացնելով Հայաստանի և նրա ժողովրդի համար:

Մենք պարծենում ենք, որ այս տարի մոտ 100 մլրդ դրամի չափով կգերակատարենք պետական բյուջեի հարկային եկամուտների մասը: Այդ եկամուտները մենք կատարում ենք և գերակատարում ենք ձեր վճարած հարկերի շնորհիվ և, որպես շնորհակալության նշան, մենք կայացրինք բացառիկ աննախադեպ որոշում՝ զրոյացնել ավելացված արժեքի հարկի դեբեդի պարտքերը, այն պարտքերը, որոնք պետությունը գեներացրել էր ձեր առաջ, և եկեք խոստովանենք, որ որևէ մեկը հույս չուներ, թե երբևէ այդ պարտքերը կստանա: Բայց այս պահի դրությամբ մենք 40 մլրդ դրամ հին պարտքերից վերադարձրել ենք և ընդհանուր առմամբ այս տարի մենք բիզնեսին վերադարձրել ենք 150 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի գծով ունեցած պարտք: Սա աննախադեպ ցուցանիշ է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ:

Ինձ համար մեծ պատիվ է և չափազանց հաճելի է այսօր ձեզ հետ հանդիպել այսպիսի տրամադրությամբ, և, անկեղծ ասած, ես ինչպես սկզբում ասացի՝ այստեղ եկել եմ բացառապես ձեզ շնորհակալության խոսքեր ասելու համար և նշելու, որ մենք, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, և ես,  որպես ՀՀ ժողովրդի ընտրված ներկայացուցիչ, հույս եմ դնում ձեզ վրա: Մենք հույս ունենք, որ 2020 թվականի այս օրը մեր տրամադրությունը կլինի շատ ավելի բարձր, քան այսօր ունենք, չնայած՝ մեր տրամադրությունը, կարելի է ասել, աննախադեպին մոտ տրամադրություն է:

Եվ ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի այդ տրամադրությունն ապահովելու համար: Ես այսօր չեմ ուզում խոսել խնդիրների մասին, բայց ուզում եմ վստահաբար իմանաք, որ ՀՀ կառավարության ամենամեծ խնդիրն է՝ ապահովել այն պայմանները, որ մեր առաջարկած «Հարստացեք և հարստացրեք» կարգախոսի իրականացումը ՀՀ-ում լինի իրականանալի: Եվ ես ուզում եմ հույս հայտնել, որ 2020-ին Հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններին ի պատասխան՝ գործարար համայնքին կմիանան ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ, որովհետև հաջորդ մեր կարգախոսը, որը մենք առաջարկել ենք և որում համոզված ենք, հետևյալն է՝ միայն աշխատանքով, միայն ու միայն աշխատանքով է հնարավոր լուծել այն խնդիրները, որ այսօր կան Հայաստանի Հանրապետության առաջ, յուրաքանչյուր մարզի առաջ, յուրաքանչյուր համայնքի առաջ, յուրաքանչյուր ընտանիքի առաջ: Եվ ես համոզված եմ, որ 2020 թվականը մեզ համար կլինի օրինական աշխատանքի տարի, և մենք կապացուցենք, որ հնարավոր է արդար քրտինքով վաստակել ոչ միայն հաց, ոչ միայն բարեկեցություն, այլև արդար հարստություն: Հայաստանում գործարարի կերպարի բնորոշիչները հենց սրանք են՝ արդար, օրինական, քրտնաջան աշխատանքով ձևավորված վաստակը՝ հենված կոնկրետ մեկ նպատակադրման վրա՝ հարստանալ և հարստացնել հայրենիքը, ժողովրդին, պետությունը:

Ես ուզում եմ շնորհավորել ձեր ընտանիքների Ամանորը և Սուրբ ծնունդը, ձեր գործընկերների, ընկերների, մերձավորների, և քանի որ այստեղ բազմաթիվ խոշոր գործատուներ են ներկա՝ ուզում եմ շնորհավորել նաև ձեր գործավորների Ամանորը և Սուրբ ծնունդը ու ցանկանալ, որ այս հարաբերություններն ամեն տարվա հետ լինեն ավելի դրական, ավելի արդյունավետ և ավելի դինամիկ:

Շնորհակալ եմ»:

Դիտումների քանակ17
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • 2020-ին տնտեսական աճի նախադրյալներ կան 22:2726 Դեկ, 2019 2020-ին տնտեսական աճի նախադրյալներ կան Տնտեսություն
  • 2020թ․համար կանխատեսում ենք 4.5-ից 5 տոկոս տնտեսական աճ. ԱՄՀ 17:1019 Նմբ, 2019 2020թ․համար կանխատեսում ենք 4.5-ից 5 տոկոս տնտեսական աճ. ԱՄՀ Տնտեսություն
  • Հայաստանն առաջատար է ԵԱՏՄ-ում տնտեսական աճով 21:1508 Սեպ, 2019 Հայաստանն առաջատար է ԵԱՏՄ-ում տնտեսական աճով Տնտեսություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով 16:5404 Սեպ, 2026
  • «Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ 16:3604 Սեպ, 2026
  • Այնթապի պղնձագործական արվեստի հետքերով 16:3004 Սեպ, 2026
  • Ակունքում սուրճի և տոմատի հյութի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել 16:1804 Սեպ, 2026
  • Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցներ» սահմանող օրինագծի քննարկումն արգելափակվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում 16:0904 Սեպ, 2026
  • ՄՍՇՊՀ-ն 15.2 մլն դրամով տուգանել է «Տիգրան Մեծ» շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ին 16:0504 Սեպ, 2026
  • «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները հետազոտական աշխատանքներ են կատարել «Խաչաձոր» տեղամասում 15:5404 Սեպ, 2026
  • Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ 15:4304 Սեպ, 2026
  • ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանը 15:3704 Սեպ, 2026
  • Yandex Go-ի վարորդների համար նոր կարգավորումներ․ ինչ է փոխվել 15:2604 Սեպ, 2026
  • Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՔՈԳՎ բացահայտումը 15:1404 Սեպ, 2026
  • Գորիսում «Պանիր Չանախ»-ի արտադրությունը կասեցվել է․ հայտնաբերվել են խախտումներ 15:0504 Սեպ, 2026
  • Լուրեր 15։00 | Ջրի ցանկացած տեղաշարժ 21-րդ դարում փորձ է արվում օգտագործել. վարչապետ | 04.09.2026 15:0004 Սեպ, 2026
  • Գեղարքունիքում աշնանացան ցորենի բարձր բերք են սպասում 14:5204 Սեպ, 2026
  • Կարճատեսություն և ծննդաբերություն 14:3304 Սեպ, 2026
  • Պուտինի և Զելենսկու միջև թշնամանքը խանգարում է ավարտել պատերազմը. Թրամփ 14:2104 Սեպ, 2026
  • Շատ երկրներ են մասնավոր կարգով օգնում Իրանի մեկուսացման ջանքերին. Վենս 14:0904 Սեպ, 2026
  • Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Փաշինյան 13:5304 Սեպ, 2026
  • Մրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ 13:4604 Սեպ, 2026
  • Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին 13:3604 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները 13:2704 Սեպ, 2026
  • Գերմանիայում սկսվել է Ուկրաինայի համար նախատեսված հարձակողական դրոնների սերիական արտադրությունը 13:2104 Սեպ, 2026
  • Փրկարարի աշխատանքը գրավիչ դարձնելու համար քաղաքականության փոփոխության անհրաժեշտություն կա. վարչապետ 13:0704 Սեպ, 2026
  • Լուրեր 13։00 | Առաջիկայում աշխարհը կարող է բախվել անոմալ շոգերի և նոր բնական աղետների. ՄԱԿ 13:0004 Սեպ, 2026
  • Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ 12:5504 Սեպ, 2026
  • Հարավային Կորեան քննարկում է Հորմուզի նեղուց զորքեր ուղարկելու հնարավորությունը 12:4904 Սեպ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը և Տոմիո Օկամուրան քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հնարավորությունները 12:4104 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 12:3304 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանում 12:2504 Սեպ, 2026
  • Բեսենթը ողջունել է ԵՄ-ի միացումը ԱՄՆ-ի գլխավորած «Տնտեսական վտարանդի» գործողությանը 12:1704 Սեպ, 2026
  • Ի պատիվ ՀՀ նախագահի Չեխիայի նախագահ Պետր Պավելի անունից տրվել է պաշտոնական ճաշ 12:0404 Սեպ, 2026
  • Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Սոչիի և Սիրիուս գյուղի վրա, հրկիզվել է նավթաբազան 12:0004 Սեպ, 2026
  • Պարեկները՝ առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատված 11:4104 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Սերդար Բերդիմուհամեդովին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP17-ի շրջանակներում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին 11:2604 Սեպ, 2026
  • Գյումրիում հանրային սննդի կետերից մեկը չի աշխատի 11:2104 Սեպ, 2026
  • Շնորհակալություն ձեզ՝ անձնվեր ու բարեխիղճ ծառայության համար. Արամ Ղազարյանի ուղերձը Փրկարարի օրվա առիթով 11:0804 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Փոլա Ուայթ-Քեյնը քննարկել են հավատքի դերը խաղաղության և համերաշխության ամրապնդման գործում 10:5804 Սեպ, 2026
  • Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած քաղաքացիների տարկետման և պարտադիր զինվորական ծառայությունից ազատման պայմանները 10:5004 Սեպ, 2026
  • Առևտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք. ՊԵԿ 10:4004 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել է 10:2604 Սեպ, 2026
  • Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 10:1304 Սեպ, 2026
  • Փրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձը 10:0704 Սեպ, 2026
  • Սպանդանոցային մորթի կեղծ փաստաթղթերով մսամթերք են վաճառել. նախաքննությունն ավարտվել է 10:0104 Սեպ, 2026
  • Լուրեր 10։00 | Փրկարարի աշխատանքը պետք է դառնա գրավիչ. ինչ քայլեր է ձեռնարկում պետությունը 10:0004 Սեպ, 2026
  • Գազամատակարարման դադարեցումներ՝ Երևանի որոշ հասցեներում, Արարատի և Տավուշի մարզերում 09:4704 Սեպ, 2026
  • Խորեն Տեր-Հարությանի թանգարանը սպասում է նորոգման իր հերթին 09:4304 Սեպ, 2026
  • Նրանց առաքելությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդու սեփական ուժերն այլևս չեն բավականացնում 09:0904 Սեպ, 2026
  • Յանիս Կիրյակիդի. Ճանապարհ դեպի տուն 09:0204 Սեպ, 2026
  • 2015 թվականից ի վեր առաջին անգամ Խաղաղ օվկիանոսի արևելյան և կենտրոնական հատվածներում միաժամանակ ձևավորվել է 3 արևադարձային փոթորիկ 08:5204 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3204 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:1504 Սեպ, 2026
  • «ԱյԴի բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 959 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0004 Սեպ, 2026
  • Ագրարային ոլորտի ամենապահանջված մասնագիտությունները 00:5204 Սեպ, 2026
  • Ինչո՞ւ «Ուժեղ Հայաստանը» նախընտրեց ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը. ՔՊ-ն կունենա մեծամասնութուն 00:4004 Սեպ, 2026
  • Այս տարվա դեսպանաժողովը ՀՀ իրական ինքնիշխանության, իրական անկախության կերտման մասին էր․ Միրզոյան 00:1904 Սեպ, 2026
  • «Քվանտա» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի 4-րդ սերունդը կսկսի իր ուսումնական ճանապարհը 00:0504 Սեպ, 2026
  • Հայաստան-Չեխիա քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. Խաչատուրյան 23:4703 Սեպ, 2026
  • Ստոմատոլոգիական կլինիկաներում Armed-ի անխոչընդոտ ներդրման համար հավաքարգվել են բոլոր հարցերն ու դիտարկումները 23:3103 Սեպ, 2026
  • Ուկրաինան արագացնում է արագընթաց ԱԹՍ-ների մշակումը. Զելենսկի 23:1303 Սեպ, 2026
  • Նարեկ Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 22:5703 Սեպ, 2026
  • Միլիարդներ գողացողը չի կարող պատգարակի տակ թաքնված պատասխանատվությունից խուսափել. վարչապետ 22:4203 Սեպ, 2026
  • Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագրով նախատեսվում է կառուցել ևս 50 դպրոց 22:2703 Սեպ, 2026
  • imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿ 22:1203 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արսեն Խառատյանի հետ 22:0003 Սեպ, 2026
  • Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը 21:5203 Սեպ, 2026
  • Արմեն Կոտոլյանը սեպտեմբերի 7-ից 11-ը ներառյալ արձակուրդում կլինի 21:4403 Սեպ, 2026
  • Արարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները 21:3403 Սեպ, 2026
  • Վարիկոզի վիրահատական բուժում՝ նորագույն սարքով 21:1103 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Պուտինից մինչև «սրտի օլիգարխ»․ վարչապետի անդրադարձը | 03.09.2026 21:0003 Սեպ, 2026
  • Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ 20:5903 Սեպ, 2026
  • Փափուկ հմտություններ՝ մարզաբնակ երիտասարդներին 20:5603 Սեպ, 2026
  • Խոնավ ամառն ու Սևանի ռեկորդը 20:5203 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 3-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4703 Սեպ, 2026
  • Մոլդովայում ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել՝ կապված Մերձդնեստրում ընտրատեղամասեր բացելու Մոսկվայի ծրագրերի հետ 20:4203 Սեպ, 2026
  • ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին 20:3703 Սեպ, 2026
  • Իրանական ռիալի փոխարժեքը հասել է պատմական նվազագույնի 20:3403 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 03.09.2026 20:2803 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանը շրջայց է կատարել նաև բանակային մի շարք դիրքերում 20:2303 Սեպ, 2026
  • Մի արեք, հակառակ դեպքում լինելու է կոշտ արձագանք. վարչապետը՝ ընտանեկան բռնության մասին 20:1803 Սեպ, 2026
  • Վարշավայում Ռուսաստանի դեսպանին բողոք են հայտնել Գերմանիայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ 20:1203 Սեպ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը և սենատոր Միլոշ Վիստերչիլն անդրադարձել են տարածաշրջանային իրողություններին, հարևանների հետ Հայաստանի հարաբերություններին 20:0403 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 3. 2026 19:5803 Սեպ, 2026
  • Իսպանիայի կառավարությունը տեղեկություն չի ունեցել Սեուտայի անկլավ ներգաղթյալների հոսքի մասին. Սանչես 19:4903 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան պետք է որոշեն հակամարտության կարգավորման հարցը. Պուտին 19:4103 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանն այցելել է բանակային դիրքեր, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին 19:3103 Սեպ, 2026
  • Այս այցը պատեհ հնարավորություն է՝ մեր երկրների բարեկամական հարաբերությունները նոր բովանդակությամբ ու հավակնոտ օրակարգով համալրելու համար. Վահագն Խաչատուրյանը՝ Չեխիայի նախագահին 19:2303 Սեպ, 2026
  • Ռուսաստանը երբեք չի վազի Եվրոպայի հետևից՝ խնդրելով և աղաչելով վերացնել պատժամիջոցները. Լավրով 19:1703 Սեպ, 2026
  • Գործադիրը շարունակում է ապահովել քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը 19:0703 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Տարեկան բռնության ավելի քան 2000 դեպք է արձանագրվում. Կառավարությունը նոր որոշում է ընդունել 19:0003 Սեպ, 2026
  • Ուկրաինան արագացնում է արագընթաց անօդաչու թռչող սարքերի մշակումը. Զելենսկի 18:5703 Սեպ, 2026
  • Ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարն այցելել է նորաստեղծ գործարան 18:5003 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ը 16 արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել․ վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամ 18:4303 Սեպ, 2026
  • ՀՀ-ն այլևս յոլա գնալու պետություն չէ, կյանքի պետություն է. վարչապետ 18:3603 Սեպ, 2026
  • Կապահովվի Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիրի կառուցումը 18:2403 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահն ու Պետր Պավելը քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները 18:1503 Սեպ, 2026
  • Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման պատճառները 18:1103 Սեպ, 2026
  • ՀՀ դեսպանն ու Վրաստանի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են միջխորհրդարանական կապերի զարգացումը 18:1003 Սեպ, 2026
  • Հենց Ռուսաստանը և Ուկրաինան պետք է որոշեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը. Պուտին 18:0203 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ 17:4703 Սեպ, 2026
  • Վարչապետին է ներկայացվել COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը 17:3803 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015