Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հայտարարությունը, թե Սուրբծննդյան օրը անակնկալ է պատրաստել ԱՄՆ-ի համար, լուրջ մտորումների առիթ է տվել: Սպիտակ տունն իր ղեկավարի հետ փորձում է գուշակել, թե ինչ է իրենց մատուցելու Փհենյանը: Նախագահ Թրամփը վստահ է, որ ինչ էլ լինի, ինքն ի վիճակի է արժանի պատասխան տալ: Շատերը չեն բացառում, որ Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ արձակի: ԱՄՆ նախագահը, սակայն, փորձում է լավատես լինել և սպասում է դրական նվերի, օրինակ՝ գեղեցիկ ծաղկաման հրթիռների փոխարեն: