Ամերիկյան Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը մի քանի օրով մեկնել է Հարավային Կալիֆոռնիայից՝ Սուրբծննդյան տոներն ընտանիքի հետ Նյու Յորքում անցկացնելու համար, գրում է Daily Mail-ը:


Հանրության ուշադրությունը գրավել է Քիմի ձմեռային նոր ոճը: Նյու Յորքի փողոցներով 39-ամյա Քիմը զբոսնել է օձի կաշվից բաճկոնով, կանաչ շապիկով և վարդագույն տաբատով: Ռեալիթի շոուի աստղը եղել է շագանակագույն ակնոցով և նարնջագույն մարզակոշիկներով: Քիմը զբոսնել է իր երեխաներից երկուսի՝ 6-ամյա Նորթի և 4-ամյա Սեյնթի հետ: Քիմի ավագ դուստրը՝ Նորթն էլ է աչքի ընկել ոճային տեսքով՝ իր մարգարտյա մանյակով և սպիտակ պայուսակով:
