Հյուսիսային Կորեան ծրագրել է որդեգրել ԱՄՆ-ի նկատմամբ կոշտ քաղաքականություն, որը նախատեսում է հրաժարվել Վաշինգտոնի հետ բանակցություններից և ամրապնդել Հյուսիսային Կորեայի՝ որպես միջուկային զենք ունեցող պետության կարգավիճակը: Այս մասին հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը:
Փհենյանը նաև չի ձգտի մեղմել պատժամիջոցները՝ որպես տնտեսական զարգացման հասնելու միջոց ո՛չ կարճաժամկետ, ո՛չ էլ երկարաժամկետ հեռանկարում: Փոխարենը կբարձրացնի իր նվիրվածությունը ինքնապահովման պետական գաղափարախոսությանը, ասել է աղբյուրը:
Ըստ CNN-ի զրուցակցի՝ Միացյալ Նահանգների նկատմամբ ԿԺԴՀ-ի նոր քաղաքականությունը, այսպես կոչված, Սուրբծննդյան նվեր է Վաշինգտոնին: