Դեկտեմբերի 23-ին Վենետիկում ջրի մակարդակը բարձրացել Է նորմայից 144 սանտիմետրով: Արդյունքում հեղեղվել է փողոցների զգալի մասը, զբոսաշրջիկները և քաղաքի բնակիչները ստիպված են քայլել հարթակներով: Ջրհեղեղը, ըստ մասնագետների, վտանգավոր չէ: Կանխատեսում են, որ դեկտեմբերի 24-ին ջրի մակարդակը կիջնի մինչև 135 սանտիմետրի, 25-ին՝ 115-ի: Վենետիկում այն վտանգավոր է համարվում, երբ անցնում է 110 սանտիմետրը: Նոյեմբերի 12-ին ջրհեղեղներից քաղաքի ջրի մակարդակը բարձրացավ նորմայից մինչև 187 սմ-ի և երկու մարդու մահվան պատճառ դարձավ: