Մեծ աղմուկ է բարձրացրել Instagram-ում հրապարակված տեսանյութը, որտեղ ուժայինները Թաթարստանում հանրահավաքի ցրումը ցուցադրում են դպրոցականների վրա: Վարժություններին ներգրավել են իններորդ դասարանցիներին, ինչն էլ առաջացրել է հասարակության վրդովմունքը:
Ո՛չ ուսանողները, ո՛չ էլ նրանց ծնողները չեն նախազգուշացվել զորավարժությունների և միջոցառման ձևաչափի մասին, հայտնում է МБХ մեդիայի առցանց հրատարակությունը՝ վկայակոչելով անանուն ուսանողին: Նրա խոսքով՝ տղաներին խնդրել են «մարզահագուստով գալ դպրոց, այնուհետև տնօրենը բոլորին ասել է դասերից հետո դուրս գալ դպրոցի շենքից»:
Ռուսաստանի ՆԳՆ-ն մտադիր է Թաթարստանի Հանրապետությունում ներքին ստուգում անցկացնել հրապարակված դեպքից հետո: