Կուբայում առաջին վարչապետն է նշանակվել Ֆիդել Կաստրոյից հետո: Կուբայի խորհրդարանը վարչապետ է նշանակել Մանուել Մարրերո Կրուսին: Վերջինիս թեկնածությունը պաշտպանել են խորհրդարանի բոլոր՝ 605 պատգամավորները:
1976-ին Ֆիդել Կաստրոն փոխել էր երկրի Սահմանադրությունն ու վերացրել նախագահի ու վարչապետի պաշտոնները: Այդ տարիներին երկիրը ղեկավարում էր Պետական խորհրդի ղեկավարը: 2019-ին, սակայն, երկրում նոր Սահմանադրություն էր ընդունվել, որով վերականգնվել էին նախագահի ու վարչապետի լիազորությունները: