Խորվաթիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում երեք թեկնածուները՝ ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Զորան Միլանովիչը, գործող աջ կենտրոնամետ նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը և անկախ թեկնածու Միրոսլավ Շկորոն, չկարողացան հավաքել առավել ձայներ: Երկրորդ փուլում կմրցեն Զորան Միլանովիչը, որը ստացել էր ձայների 29,5 տոկոսը, և Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը՝ ձայների 26,7 տոկոսով: Երրորդ տեղում հայտնված Շկորոյին ձայն էր տվել ընտրողների 24,4 տոկոսը: Ի դեպ, Խորվաթիան խորհրդարանական կառավարման երկիր է, և նախագահը կատարում Է հիմնականում ներկայացուցչական գործառույթներ, իրավունք չունի որոշումներ ընդունել երկրի ներքին ու արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ: