Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը հանգստացրել է այդ երկրի իշխանությանն ու հասարակությանը «Հյուսային հոսք-2»-ի դեմ ամերիկյան պատժամիջոցների հարցով՝ վստահեցնելով, որ դրանք եվրոպացիների համար են:
«Ամերիկան պարզապես ձգտում է «հոգ տանել եվրոպական էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման մասին» և դրանով իսկ «ապահովել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը»,- ասել է դեսպանը Bild պարբերականին տված հարցազրույցում:
Գրենելի խոսքով՝ իրեն չի անհանգստացնում այն փաստը, որ կանցլեր Անգելա Մերկելի կառավարությունը Վաշինգտոնի վերջին պատժամիջոցները համարում է միջամտություն Գերմանիայի և Եվրոպայի ներքին գործերին:
Դեսպանը հավաստիացրել է, որ եվրոպացի բազմաթիվ դիվանագետներ, իբր, «ամբողջ օրը իրեն շնորհակալություն են հայտնել» «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարության մեջ ներգրավված ընկերությունների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների համար:
Չցանկանալով հայտնվել ԱՄՆ թիրախում՝ Allseas շվեյցարական ընկերությունը դեկտեմբերի 22-ին Բալթիկ ծովից դուրս Է բերել իր նավերը, որոնք զբաղվում Էին «Հյուսիսային հոսք-2» գազատարի անցկացմամբ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլն անընդունելի է համարում պատժամիջոցները, միաժամանակ վստահեցրել, որ դրանք չեն խանգարի գազատարի կառուցումն ավարտելուն: Մինչև Գերմանիա մնացել է մոտավորապես 300 կմ: