Ուկրաինայի Հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման ազգային խորհուրդը որոշել է աուդիտ անցկացնել Наш հեռուստաալիքում` հինգշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսը հեռարձակելու համար:
«Ազգային խորհուրդը որոշեց ստուգումներ կատարել Наш հեռուստաալիքում՝ ագրեսոր երկրի նախագահի մամուլի ասուլիսը հեռարձակելու ընթացքում թույլ տրված օրենքի խախտման պատճառով»,- հայտարարել է ազգային խորհրդի անդամ Սերգեյ Կոստինսկին:
Ավելի վաղ ազգային խորհուրդը որոշել էր չնախատեսված ստուգում անցկացնել NewsOne-ում՝ հուլիսի 12-ին Ռուսաստանի հետ հեռուստակամուրջ անցկացնելու նախաձեռնության համար: Սպառնալիքների պատճառով NewsOne-ը ստիպված է եղել հրաժարվել ծրագրից: