Արդեն մեկ տարի է՝ Բելգիան ապրում է առանց կառավարության, և սա առաջին դեպքը չէ: Քաղաքական ճգնաժամը սկսվեց անցյալ տարվա դեկտեմբերին, երբ երկրի երկու խոշոր կուսակցություններին չհաջողվեց համաձայնության հասնել: Վարչապետ Շառլ Միշելի կոալիցիան փլուզվեց:
Այդ պահից մինչև հիմա աջ-կենտրոնամետ ուժերը, առանց խորհրդարանական մեծամասնության, լուծում են երկրի ամենօրյա խնդիրները: Փորձագետներն ասում են, որ երկրի բնակչության մեծ մասը չի սիրում քաղաքական գործիչներին: Ըստ հարցումների՝ հասարակ բելգիացիների համար կառավարության բացակայությունը մեծ դժբախտություն չէ, կյանքը շարունակվում է բնականոն հունով: