«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած զեկույցում նշվել է, որ 49 լրագրող է մահացել 2019-ին մասնագիտական պարտականությունները կատարելիս:
Հաշվի են առնվել միայն այն դեպքերը, երբ պաշտոնապես հաստատվել է մասնագիտության և մահվան միջև կապը: Այս տարի ավելի շատ լրագրողներ են զոհվել Մեքսիկայում և Սիրիայում: Դեռևս օգոստոսին Մեքսիկան ճանաչվել է լրատվամիջոցների աշխատակիցների համար ամենավտանգավոր երկիրը:
Ամեն դեպքում, այս տարի զոհված լրագրողների թիվն ամենացածրն է վերջին 16 տարվա ընթացքում: 2018 թվականին ամբողջ աշխարհում զոհվել էր ԶԼՄ-ի 80 աշխատակից: Զեկույցում նշվել է նաև, որ ներկայումս 389 լրագրող կալանքի տակ է, 57-ը պատանդ է պահվում: