Լեհաստանի Գերագույն դատարանը հայտարարել է, որ հնարավոր է՝ երկիրը լքի ԵՄ-ն՝ դատական բարեփոխումների քննարկման պատճառով:
Առաջարկվող նորամուծությունները Լեհաստանի իշխանություններին հնարավորություն են տալիս աշխատանքից հեռացնել դատավորներին, որոնք կասկածի տակ են դնում կառավարության դատական բարեփոխումները, ինչպես նաև պատժել «քաղաքական գործունեություն ծավալելու համար»:
Դատավորները, սակայն, կարծում են, որ կառավարության առաջարկները դատական համակարգի բերանը փակելու փորձ են: Ըստ երկրի Գերագույն դատարանի՝ բարեփոխումը կհանգեցնի ԵՄ կանոնների խախտմանը, Լեհաստանը կպատժվի իր պարտավորությունները չկատարելու համար: