Ավստրիայի ոստիկանությունը Վիեննայում ձերբակալել է երկու չեչեն ներգաղթյալի՝ ահաբեկչական հարձակում նախապատրաստելու կասկածանքով: Հետաքննության շահերից ելնելով՝ այս գործի մանրամասները չեն բացահայտվել: Հայտնի է միայն, որ 25 և 31 տարեկան տղամարդիկ նախատեսել են Ավստրիայի մայրաքաղաքում ահաբեկչություն իրականացնել սուրբծննդյան տոնից Նոր տարվա միջև ընկած ժամանակահատվածում:
Հաղորդագրության համաձայն՝ հարձակման հնարավոր վայրերից մեկը կարող էր լինել հանրաճանաչ «Վիեննայի ամանորյա արահետը» Հին քաղաքում: Ըստ տեղական լրատվամիջոցների՝ ոստիկանությունը փնտրում է նաև երրորդ կասկածյալին: