Ֆինլանդիայի Սանտա Կլաուսի գյուղում սուրբծննդյան վերջին պատրաստություններն են տեսնում: Փոքրիկներն անհամբեր այդ տոնին ու իրենց նվերներին են սպասում: Էլֆերը պարկերում դասավորում են նրանց խնդրած իրերը, առանձնացնում նամակները: Պատահում է, որ մի օրում նրանք 30 հազար նամակ են կարդում:
Սանտա Կլաուսը հպարտ է, որ կան երեխաներ, որոնք նվերների փոխարեն խնդրում են, որ ծնողները շատ ժամանակ անցկացնեն իրենց հետ, շատերն էլ երջանկություն ու հաջողություն են ցանկանում իրենց մայրիկներին ու հայրիկներին:
Ամեն ինչ պատրաստ է, և Սանտան իր հավատարիմ Ռուդոլֆ եղջերուի ու էլֆերի հետ պատրաստվում է սուրբծննդյան ուղևորության: