Ավստրալիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով օդի աղտոտվածության մակարդակը Սիդնեյում 11 անգամ բարձր է վտանգավոր շեմից: Ըստ մասնագետների՝ երկրի ամենամեծ քաղաքը առողջապահության համակարգում բախվել է արտակարգ իրավիճակի:
Անցած շաբաթ շտապօգնության ծառայությունները գրանցել են, որ շնչառության հետ կապված խնդիրների պատճառով զանգերի քանակը նախորդ հինգ տարվա համեմատ աճել է 48%-ով:
Ավստրալացի բժիշկները իշխանություններին կոչ են արել անհապաղ միջոցներ ձեռնարկել կլիմայի տաքացման դեմ պայքարում, քանի որ այս խնդիրն ավելի է բարդացնում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը: