Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի Ջամիա Միլիա Իսլամիա համալսարանի մահմեդական ուսանողները բողոքի ցույցեր են կազմակերպել ընդդեմ քաղաքացիության մասին օրենքում փոփոխությունների: Նոր օրենքը, որը թույլ է տալիս Հնդկաստանի լիիրավ քաղաքացի դառնալ հարևան երեք պետություններից՝ Աֆղանստանից, Պակիստանից և Բանգլադեշից ապօրինի Հնդկաստան թափանցած ոչ մահմեդականներին, առաջացրել է երկրի մահմեդական համայնքի վրդովմունքը: Խաղաղ ցույցերն ի վերջո վերածվել են ոստիկանների հետ բախումների, որոնք ժամանակ 6 մարդ է զոհվել, 60-ը, այդ թվում՝ ոստիկանության աշխատակիցներ, վիրավորվել են: Մասնակիցները քարեր են նետել բնակելի տների վրա, հրկիզել ավտոմեքենաներ, արգելափակել են ճանապարհները:
Այսօր Դելիի հարավային թաղամասի բոլոր ուսումնական հաստատությունները փակ էին, քաղաքի այդ հատվածում տեղակայվել են ոստիկանության և բանակի լրացուցիչ ստորաբաժանումներ, իշխանությունը սահմանափակել է ինտերնետը: