Իդլիբում գրոհայինները գնդակոծել են 24 բնակավայր: Սիրիայում թշնամական կողմերի հաշտեցման հարցերի ռուսական կենտրոնի ղեկավարը հայտնել է, որ անօրինական զինված խմբավորումները շարունակում են Իդլիբի տարածքում խախտել ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը: Սիրիայում պարեկությունն են շարունակում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումները: