U.S. News ամսագիրը հրապարակել է «աշխարհի ամենահզոր երկրների» վարկանիշը՝ համաձայն 2019 թվականի արդյունքների:
Փորձագետները վարկանիշը կազմել են՝ հաշվի առնելով պետությունների տնտեսական ցուցանիշները, ազդեցությունը քաղաքական ոլորտում, ռազմական հզորությունը, ղեկավար դերն աշխարհում և մասնակցությունը միջազգային դաշինքներին:
Ցուցակում առաջատարը Միացյալ Նահանգներն է, նրան հաջորդում են Ռուսաստանը և Չինաստանը: Ըստ հեղինակների՝ ամենաքիչ ազդեցություն ունեցող երկրների շարքում են Սլովակիան, Սլովենիան, ինչպես նաև Էստոնիան, Լատվիան և Լիտվան: