ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին՝ Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած արտահերթ ընտրություններում հաղթելու համար՝ ասելով, որ Բրեքսիթից հետո երկու երկրներն ազատ կլինեն նոր խոշոր առևտրային գործարք կնքելու հարցում: Ըստ Թրամփի՝ այն կլինի շատ ավելի մեծ ու շահավետ, քան Եվրամիության հետ կնքված ցանկացած գործարք: