Իսրայելի խորհրդարանը պատրաստվում է քննարկել ինքնալուծարման և 2020 թվականի մարտի 2-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին օրինագիծը: Խորհրդարանական երկու հիմնական ուժերը՝ Նեթանյահուի «Լիքուդ» և Բենի Գանցի «Կահոլ-Լավան» կուսակցությունները, առայժմ չեն կարողանում համաձայնության գալ: Այսօր կառավարության կոալիցիա ձևավորելու վերջին օրն է: Եթե այս փորձն էլ ձախողվի, Կնեսետն ինքնաբերաբար կլուծարվի: