Իսրայելի խորհրդարանն ինքնալուծարման որոշում է ընդունել: Այն հաստատվել է նախարարների կաբինետ ձևավորելու մանդատի ժամկետը լրանալուց մի քանի ժամ առաջ: Այդ հնարավորությունը խորհրդարանին տվել էր երկրի նախագահը, իսկ մինչև այդ նախաձեռնությունը վստահված էր երկրի երկու խոշոր կուսակցություններին, որոնք այն տապալեցին՝ չստանալով խորհրդարանի մեծամասնության աջակցությունը:
Կնեսետի հաջորդ ընտրությունը կանցկացվի 2020 թվականի մարտի 2-ին: