Քսանհինգ տարի առաջ՝ 1994 թվականի դեկտեմբերի 11-ին, Ռուսաստանի այդ ժամանակվա նախագահ Բորիս Ելցինը հրամանագիր ստորագրեց Չեչնիա զորք մտցնելու մասին: Պաշտոնապես սկսվեց չեչենական առաջին պատերազմը, չնայած որ տանկերն արդեն մուտք էին գործել հանրապետության տարածք, և ռուսական ավիացիան ռմբակոծում էր անջատողականների վերահսկողության տակ գտնվող օդանավակայանները:
Ռազմական գործողության նպատակը հանրապետության տարածքի նկատմամբ վերահսկողության վերականգնումն էր: Իրականում այն իրականացնում էր անկախ Իչկերիայի կողմնակիցների Ջոհար Դուդաևի գլխավորությամբ:
1996 թվականին կնքված Խասավուրտի պայմանագրով Ռուսաստանը զորքն ամբողջությամբ դուրս բերեց Չեչնիայից, իսկ հանրապետության կարգավիճակի մասին որոշումը հետաձգվեց մինչև 2001 թվականը: