Ֆինլանդիայի օրենսդիր մարմինը հաստատել է երկրի նոր վարչապետ Սաննա Մարինի թեկնածությունը: Նրա օգտին քվեարկել է 99 պատգամավոր, դեմ են հանդես եկել 70-ը, բացակայել են 30-ը: Սաննա Մարինն ամենաերիտասարդ վարչապետն է ամբողջ աշխարհում: Նա 34 տարեկան է: Ֆինլանդիայի նոր վարչապետը կգլխավորի չորս կուսակցություններից բաղկացած կոալիցիոն կառավարությունը, որոնցից երեքի ղեկավարները երիտասարդ կանայք են: Սաննա Մարինը Ֆինլանդիայի տրանսպորտի նախկին նախարարն էր: