Հաջողությամբ է ավարտվել նորվեգացի Բորգե Ուսլանդի և հարավաֆրիկացի Մայք Հորնի արշավը հյուսիսային բևեռով: Այն սկսվել է սեպտեմբերի վերջին: Հետազոտողները ոտքով մոտ 1800 կմ սառցե ճանապարհն անցել են բևեռային գիշերվա պայմաններում:
Արշավը պետք է ավարտվեր նոյեմբերի կեսերին, սակայն ջերմաստիճանի տատանումների պատճառով հետախույզները հետ էին մնացել ժամանակացույցից: Նրանք սննդի պակաս են ունեցել, բայց Նորվեգիայից ստացել են անհրաժեշտ օգնությունը:
Արշավախմբի նպատակներից մեկը Արկտիկայի սառույցների հալվելու վերաբերյալ տեղեկություններ հավաքելն էր: Գիտնականներն այդ գործընթացը վերագրում են գլոբալ տաքացմանը: