Ռուս զինծառայողները մտել են Ռաքա, որը մի քանի տարի «Իսլամական պետության» մայրաքաղաքն էր:
Ահաբեկիչները Ռաքան գրավեցին 2013-ի գարնանը, և մոտ 250 հազար բնակիչ փախավ այնտեղից: Մեկ տարի անց քաղաքը հռչակեցին «Իսլամական պետության» մայրաքաղաք, այն գրոհայինների հենակետ էր:
2017-ի հոկտեմբերին միջազգային կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ Սիրիայի դեմոկրատական ուժերը մեկամսյա գործողությունից հետո ազատագրեցին քաղաքը:
Սիրիայի իշխանությունը հայտարարել է, որ զանգվածային ռմբակոծությունների և ռազմական գործողությունների ընթացքում հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվել, քաղաքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է: Ռուսական հրամանատարությունը նշել է, որ Ռաքան ավերակներից մաքրման կարիք ունի, կա մաքուր ջրի, դեղորայքի և սննդի պակաս: