Շատերի համար մթերային խանութ գնալը հրատապ անհրաժեշտություն է, իսկ միայնակ տարեցների համար դա կարող է լինել զրուցելու միակ հնարավորությունը: Նիդերլանդների Վեյմեն քաղաքում սուպերմարկետն առաջարկում է նոր ծառայություն՝ սուրճի անկյուն հենց առևտրի սրահի կենտրոնում: Այստեղ հաճախորդները կարող են հանգստանալ, մի քանի րոպե անջատվել առևտրից, սուրճ խմել ու շփվել մարդկանց հետ:
Սուպերմարկետների ցանցի ղեկավարությունը հաջողված է համարել Վեյմենի փորձը և նախատեսում է նման անկյուններ բացել երկրի ևս 60 քաղաքում: