Նոր Զելանդիայից ստացված վերջին տեղեկությունների համաձայն՝ Ուայթ Այլենդ կղզում անսպասելի ակտիվացած հրաբխի զոհ է դարձել 5 քաղաքացի, 18-ը հոսպիտալացվել է: Նրանցից յոթի վիճակը ծանր է: Մոխրի արտանետումների ժամանակ մարդկանց վրա քարեր են ընկել 3,6 կմ բարձրությունից: Ոստիկանությունում ենթադրում են, որ կղզում դեռ 27 մարդ կա, հիմնականում զբոսաշրջիկներ:
Ուայթ Այլենդը Նոր Զելանդիայի միակ ակտիվ հրաբխային կղզին Է և սուր զգացողությամբ զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը: