«Միսս տիեզերք-2019» գեղեցկության մրցույթի հաղթողը Հարավաֆրիկյան Հանրապետությունից է: Զոզիբինի Թունզին, ինչպես հաղորդվում է մրցույթի պաշտոնական էջում, զբաղվում է գենդերային բռնության դեմ պայքարով: Եզրափակիչ փուլի լավագույն եռյակում ընդգրկվել են նաև Մեքսիկայի և Պուերտո Ռիկոյի գեղեցկուհիները:
Այս տարի «Միսս տիեզերք» մրցույթն անցկացվել է ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում: Ռուսաստանի ներկայացուցիչը ստիպված է եղել բաց թողնել իրադարձությունը ԱՄՆ մուտքի արտոնագրի հետ կապված խնդիրների պատճառով:
Հաջորդը «Միսս աշխարհ» մրցույթն է, որը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին Լոնդոնում: