Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հանդիսավոր կերպով վառվեցին սուրբծննդյան եղևնու լույսերը: Մոտ 26 մետր բարձրության և 70 մետր տրամագծով եղևնին Վատիկան են բերել Վենետոյի լեռնային շրջաններից: Միաժամանակ քանդակներով ներկայացվել է Հիսուսի ծննդյան տեսարանը, որն ավանդաբար դրվում է տոնածառի տակ: Կոմպոզիցիայում ներառված են ավելի քան 20 մարդաչափ կերպարներ՝ սուրբ ընտանիքը, իմաստուններ, հովիվները, ինչպես նաև կենդանիներ: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ավելի վաղ ընդունել էր տոնածառի ու քանդակների նվիրատուներին: