Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Զուգդիդում երկու անձի է ձերբակալել անօրինական թմրանյութեր պահելու համար: Ընդ որում` մեկը հոգևորական է: Երկուսին ձերբակալել են մեքենայում, որտեղից կես կիլոգրամ հերոին են հայտնաբերել: Թմրանյութ են գտել նաև հոգևորականի տանը: Նրանց ներկայացվել է թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման ու պահպանման մեղադրանք: