Ձերբակալվել են Վանի նահանգի Մուրադիե, Օզալփ և Բաշքալե շրջանների ղեկավարները, որոնք ընդդիմադիր քաղաքական գործիչներ են, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամներ: Նրանք մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությանն» անդամակցելու և դրա օգտին քարոզչություն իրականացնելու մեջ։ Խուզարկվել են ձերբակալվածների բնակարանները, առգրավել են մեծ թվով փաստաթղթեր ու էլեկտրոնային նյութեր: