Վրացական ընդդիմությունը Քութայիսում բողոքի ցույց է արել «Բոլորն ընդդեմ մեկի» կարգախոսով: Ակցիան, սակայն, անցել է բախումներով: Անհայտ անձը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել «Փոխիր» շարժման ներկայացուցիչների հասցեին, վեճը վերածվել է ծեծկռտուքի։ Իրավապահները ստիպված են եղել միջամտել՝ սադրիչներին տարածքից հեռացնելու և իրավիճակը վերահսկելու համար:
«Վրացական երազանք» իշխող կուսակցությունն էլ քննարկում է ընտրությունների «Ամերիկյան մոդելը»: Նախաձեռնության հեղինակները մեծամասնական պատգամավորներն են, որոնք տապալեցին սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ նախագիծը: Այն ենթադրում էր 2020 թվականից ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով: