Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, անդրադառնալով փորձագետների թիվն ավելացնելու նախագծին, նշել է, որ այն անկարևոր նախաձեռնություն է: Ըստ նրա՝ կա մեծ վերք, որը Ազգային ժողովի մարդկային կարողությունների պակասն է, և այն բուժելու համար ուզում են ինչ-որ բինտ փաթաթել, որը որևէ բան չի տալու: Դանիելյանի խոսքով՝ նախագիծը հաշվարկված չէ, չկան լուծումներ, բացի նրանից, որ մինչև երեք հոգի՝ յուրաքանչյուրը մեկ խմբակցությունում, աշխատանք է ստանալու: